Իրաքի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու ջրհեղեղն արդեն 88 մարդու մահվան պատճառ են դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, ավելի վաղ հայտարավել էր 72 զոհի մասին:
«Այժմ մենք կենտրոնացել ենք օգնություն ցուցաբերելու աշխատանքների վրա, քանի որ փրկարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են: Կան տվյալներ, որոնք վկայում են ջրի մակարդակի նվազման մասին»,-հայտնել է հնդկական փրկարար ծառայության (NDRF) ղեկավար Օ. Սինգխը: Նրա խոսքերով, տուժած երկու նահանգներում տեղակայվել են 16 փրկարարական խմբեր, որոնց հաջողվել է մոտ հազար մարդու կյանք փրկել և 80 ցենտներ առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ բաժանել:
Գրեթե մեկ շաբաթ է' Ասսամ և Մեգխալսայ նահանգներում չեն դադարում տեղատարափ անձրևները: