Թբիլիսիի «Մզիուրի» զբոսայգում հայտնաբերել են տղամարդու մարմին, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ավելի վաղ զբոսայգու տարածքում հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա՝ Իվլիտա Ջիբուտիի մարմինը:

 

 

Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, 9 հոգի համարվում է անհետ կորած, կլինիկաներում գտնվում է 7 մարդ, ընդամենը տուժել է 266 բնակիչ:

 

 

Հունիսի լույս 14-ի գիշերը աստիկ անձրև է տեղացել Թբիլիսիում, որն ուղեկցվել է կարկուտով և քամով: Տարերքի մոլեգնելու հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգում սատկել է կենդանիների կեսից ավելին: Ներկայում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: