Հնդկաստանում խոզագրիպի (H1N1) զոհերի թիվը տարեսկզբից գերազանցել Է երկու հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մարտի 27-ին ստացել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախարարության տվյալների համաձայն՝ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 33 հազարի: Խոզագրիպով հիվանդներն առավել շատ են Ռաջասթանh եւ Հուջարաթh նահանգներում (մինչեւ 7 հազար մարդ յուրաքանչյուրում):
Փետրվարի 24-ից Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ահմադաբադի վարչակազմն արգելել Է բոլոր հավաքույթները, բացառությամբ հարսանիքների եւ հուղարկավորությունների, որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի տարածումը: