ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում է։ Երկրում կա 557 571 վարակված, մահացել է ավելի քան 22 հազար մարդ։ Մահվան դեպքերից 6 898-ը բաժին է ընկնում Նյու Յորք քաղաքին։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է գրեթե 33 հազար մարդ։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։

Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 մլն 850 հազարի, կորոնավիրուսից մահացել է 114 հազար մարդ։