Դոնբասի հակամարտության ընթացքում զոհվածների թիվը գերազանցել Է 5 հազարը, շուրջ մեկ միլիոն բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտարարել Է ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոչուրկիեւը: Ավելի քան 10 հազար մարդ վիրավոր Է , հավելել Է փորձագետը:
Հակամարտության կողմերի տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում 34 մարդ Է սպանվել: Կիեւի ստացված տվյալներով՝ նրանց թվում են՝ Դոնեցկի տրոլեյբուսի կանգառում այսօրվա գնդակոծման զոհերը եւ ուկրաինացի տասը զինծառայողներ:
Եվս տասը մարդ, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության փոխհրամանատար Էդուարդ Բասուրինի խոսքով՝ սպանվել Է Գոռլովկայում, մի կին Էլ՝ Լուգանսկում, հաղորդել Է BBC-ն: