Եմենի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 1700-ը, ավելի քան 7 հազար մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: «Մայիսի 11-ի դրությամբ՝ ավելի քան 1700 զահ և 7075 վիրավոր է գրանցվել Եմենի հակամարտության հետևանքով: Ավելի քան 300 հազար մարդ մարտից գաղթական են դարձել և շուրջ 8,6 միլիոնն օգնության կարիք ունի»,- նշվել է կազմակերպության գրառման մեջ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական նյութեր է ուղարկել Եմեն:

 

Մայիսի 23-ի երեկոյան Եմենում հնգօրյա ժամկետով ուժի մեջ է մտել զինադադարը, որպեսզի հնարավոր լինի օգնություն տրամադրել կարիքվոր բնակիչներին:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: