Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվածների թիվը գերազանցել է 5,6 հազարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ին:
«Ուկրաինայում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 5 հազար 600 մարդ»,-նշել են Համաշխարհային կազմակերպությունում:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ փետրվարի 12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նրա պաշտոնակից Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խումբը փաստաթուղթ է ստորագրել Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումների մասին, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է փետրվարի 15-ից Դոնբասում հրադադարի հաստատում, ծանր սպառազինությունների հե տքաշում և անվտանգության գոտում ստեղծում: