Ուկրաինայի հակամարտության ընթացքում սպանվել Է առնվազն 5086 մարդ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը: «Մենք մտահոգված ենք, որ իրական թիվը կարող Է զգալիորեն ավելի մեծ լինել»,-ընդգծել Է նա:
«Համենայն դեպս 10 հազար 948 մարդ Է վիրավորվել ապրիլի կեսերից մինչեւ հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանում,-ասել Է Քոլվիլը:-Հունվարի 13-ի եւ 21-ի միջեւ ընկած ինն օրվա ընթացքում առնվազն 262 մարդ Է զոհվել մարտական գործողությունների հետեւանքով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: