Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվածների թիվը գերազանցել Է 5,6 հազարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ին:

 

«Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել ավելի քան 5 հազար 600 մարդ»,-նշել են Համաշխարհային կազմակերպությունում:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ փետրվարի 12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խումբը փաստաթուղթ Է ստորագրել Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումների մասին, որոնցով, մասնավորապես, նախատեսվում Է փետրվարի 15-ից Դոնբասում հրադադարի հաստատում, ծանր սպառազինությունների հե տքաշում եւ անվտանգության գոտում ստեղծում: