Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել Է 70-ը: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 62 զոհվածների մասին: Մինչդեռ Իրանի դատական բժշկության կազմակերպության ղեկավար Ահմադ Շոջային Fars գործակալությանը հայտնել Է, որ հեղեղումների հետեւանքով զոհվել Է 67 մարդ:
Տարերքից, որը Իրանում մոլեգնել Է մարտի 21-ին նոր տարվա տոնակատարությունից մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ: Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքը եւ տներ, խաթարվել Է տրանսպորտային հաղորդակցությունը:
Տարերքը, որը, իրանական իշխանությունների խոսքով՝ աննախադեպ Է երկրի համար, մոլեգնել Է երկրի նահանգների մոտավորապես կեսում: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ տարերքի հարվածից շուրջ 1,9 հազար գյուղ ու քաղաք Է տուժել 15 նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: