Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում 2014 թվականի ապրիլի կեսերին սկսված զինված հակամարտության ընթացքում զոհվել է 1129 խաղաղ բնակիչ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում մարդու իրավունքների մասին հատուկ զեկույցում:
Ըստ հրապարակված զեկույցի՝ այս պահին քաղաքացիական զոհերի ճշգրիտ թիվը դժվար է ներկայացնել, սակայն այս հետզհետե աճում է:
ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստացված տեղեկատվությունների համաձայն՝ ապրիլ ամսվա կեսերից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում սպանվել է 1129, վիրավորվել 3442 խաղաղ բնակիչ:
Զեկույցում նշվում է նաև, որ զինված հակամարտության ընթացքում ավելի քան 100.000 մարդ է տեղահանվել Ուկրաինայի արևելյան շրջաններից: