Կիևի Անկախության հրապարակում շարունակվում են ցուցարարների և ուժայինների միջև բախումները, ինչի արդյունքում աճում է զոհերի և վիրավորների թիվը:
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ակտիվիստները կրկին գրավել են Ուկրաինական տունը և շուրջը բարիկադներ կառուցել, որոշ ակտիվիստներ հետապնդում են փախչող ուժայիններին: Լուրեր են շրջանառվում, որ «Բերկուտի» մի քանի աշխատակից Կիևում գերի են վերցվել: