Կիևի կենտրոնի Գրուշևսկի փողոցում շարունակվում է լարված մթնոլորտն' ընդդիմության կողմնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

 

Ցուցարարները ճայթռուկներ են նետել հատուկ ջոկատայինների վրա, որոնք, ի պատասխան, արդյունքաբեր գազ են կիրառում: Գրուշևսկի փողոցը փակված է այրված մեքենաներով: Այրված ավտոբուսների առջև ցուցարարներն աղ են լցնում ասֆալտին, որի վրա սառույց է առաջացել:

 

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ շտապ բուժօգնության բրիգադներին է դիմել բողոքի ակցիայի 103 մասնակից: Նրանցից 43-ը հոսպիտալացվել է: Չորս մարդ ստացել է ծանր վնասվածք, իսկ մնացածները՝ թեթև վնասվածքներ։

 

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալների՝ Կիևում տեղի ունեցած անկարգություններից հետո վիրավորվել է շուրջ 100 աշխատակից, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Տուժածների մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ և անհայտ նյութերից թունավորումներ: