Աղդամում (հայկական անվանումը՝ Ակնա - խմբ.) ընթացող համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հասցեագրել Հայաստանին:
Նա նշել է, որ այսպես կոչված օկուպացիայի ընթացքում հայկական կողմը այդ տարածքներում տեղադրել է ավելի քան մեկ միլիոն ական:
Ալիևի խոսքով, «Ադրբեջանի եւ ադրբեջանցիների նկատմամբ ահաբեկչության այս քաղաքականությունը շարունակվում է»:
Նա նշել է նաև, որ պատերազմի ավարտից հետո ականի վրա պայթյունի հետևանքով ավելի քան 250 ադրբեջանցի կամ զոհվել է կամ լուրջ վնասվածքներ ստացել՝ հավելելով, որ այդ թիվը շարունակում է աճել: