Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։
«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։ Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են