«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո եռահարկ կիսավեր շենքը, հարակից վտանգ ներկայացնող շինությունները քանդելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Սուրմալու»-ի սեփականատերն է դիմումը ներկայացրել, քանդման թույլտվությունը տրվել է արագացված ընթացակարգով, սակայն դեռևս կոնկրետ քանդման օրը հայտնի չէ։ Քանդման նախապատրաստական աշխատանքները սկսված են։
«Սեփականատերն իր միջոցներով է քանդման աշխատանքները կազմակերպելու, քաղաքապետարանն այլ լիազորություն չունի, բացի թույլտվությունը տալը», - հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Քանդման նախապատրաստական, տարածքի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։