ԱՄՆ-ի Արկանզասի նահանգում տոռնադոյի զոհերի թիվը հասել Է 11-ի, եւս մեկը զոհվել Է Օկլահոմայի նահանգում, տեղեկացնում են տեղական իշխանությունները:
Տարերքից տուժած շրջաններում լրջորեն վնասվել են մեծ թվով շենքեր: Փրկարարները եւ տեղի բնակիչների թվից կամավորները ստուգում են տները, որպեսզի գտնեն նրանց, ովքեր շտապ բուժօգնության կարիք ունեն: Կանզասի նահանգի խոշորագույն ավտոմայրուղում խախտված Է տրանսպորտի երթեւեկությունը. վնասվել են մի քանի բեռնատարներ ու մարդատար ավտոմեքենաներ, դրանց մի մասը շրջվել Է:
Փոթորկի ընդարձակ ճակատն ընդգրկել Է ԱՄՆ-ի մի շարք կենտրոնական, հարավային ու հյուսիսային նահանգներ: Հնարավոր մրրիկների ու տոռնադոների մասին նախազգուշացումներ են հայտարարվել, մասնավորապես, Կանզասի, Միսուրիի, Միսիսիպիի, Նեբրասկայի, Այովայի, Արկանզասի, Օկլահոմայի, Տեխասի եւ Լուիզիանայի նահանգներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: