Հարավային Կորեայի ափերի մոտ լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է իննի: Այդ մասին հաղորդել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության հրապարակած տվյալներին: «Հարավային Կորեայի կառավարության տվյալներով՝ լաստանավում եղել է 462-ից մինչեւ 475 մարդ: Զոհվել է ինը հոգի: Անհետ կորած է համարվում 287 մարդ»,- նշել է գործակալությունը:
«Սեւոլ» մարդատար նավը ապրիլի 6-ին խորտակվել է Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափի մոտ: Ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել է, որ հաջողվել է փրկել 174 նավաբեկյալների: Լաստանավում հիմնականում եղել են դպրոցականներ, որոնք տուրիստական ուղեւորություն էին կատարում իրենց ուսուցիչների հետ: Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության ու նավատորմի 170 նավեր, գործի են դրված 550 ջրասուզակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: