Հարավային Կորեայում MERS մերձավորարևելյան շնչառական կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50-ի: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 9-ով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:
Նախօրեին երկրում հաստատվել է վիրուսից 4-րդ մահվան դեպքը: Այդ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոցներ գոյություն չունեն:
Իշխանությունները սպառնացել են խիստ միջոցառումներ ընդունել նրանց նկատմամբ, ովքեր ինֆեկցիայի մասին կեղծ շշուկներ կտարածեն:
Երկրում դեռևս չորեքշաբթի հայտարարվել է մահացու վտանգավոր վիրուսի դեմ պայքարի օպերատիվ խմբի ստեղծման մասին: