Առանվազն ութ մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում Է Seattle Times-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին:
Եվս մի քանի մարդ, այդ թվում՝ վեց ամսական մի երեխա, հոսպիտալացվել են: Սելավահոսքը քանդել Է 30 տուն, փլվածքների տակ կարող են գտնվել մարդիկ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առնվազն 18 հոգի համարվում Է անհայտ կորած:
Սելավը տեղի Է ունեցել մարտի 22-ին Սիեթլից դեպի հյուսիս ընկած շրջանում: Սելավահոսքը փակել Է Սթիլագուամիշ գետի բազուկներից մեկը՝ ստեղծելով հեղեղման սպառնալիք: Իշխանությունները հանձնարել են բնակիչներին տարահանել գետի ստորին հոսանքում գտնվող շրջաններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: