Ձնահյուսի հետեւանքով, որը Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ծածկել է Rigopiano di Farindola հյուրանոցը, զոհվածների թիվը հասել է 9-ի: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:

 

Նրա տվյալներով՝ զոհվածների թվում է հյուրանոցի այն աշխատակցի քույրը, որին փրկել էին ողբերգության առաջին իսկ օրը: Նա ողջ էր մնացել, որովհետեւ ձնահյուսի իջնելու պահին գտնվում էր հյուրանոցից դուրս:

 

Ձնահյուսը, որը հրահրվել էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերեւույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հայտնել էին յոթ զոհվածների մասին: Փրկվել է 11 մարդ, անհայտ կորած է համարվում 20 հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: