Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվը անցած գիշերվա ընթացքում հասել է 150-ի: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել են առափնյա պահպանության տեղական շտաբում:
Ստորջրյա աշխատանքների ընթացքում փրկարարները երկրորդ օրն անընդմեջ օգտագործում են հեռակառավարվող ռոբոտներ: Հիմնական ջանքերն այժմ կենտրոնացված են երրորդ եւ չորրորդ տախտակամածների նավախցերի, ինչպես նաեւ երրորդ տախտակամածում գտնվող սրճարանի վրա:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչը, որը ոստիկանության հետ միասին վարում Էնավաբեկության հետաքննությունը, հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Չհոնհեչժին հեուն» գործարկու ֆիրմայի կենտրոնակայանում եւ նրա մասնաճյուղերում: Հանրապետության կառավարությունն այսօր հայտնել է, որ լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան 260 մլն վոնի (250 հազար դոլարի) չափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: