Չինաստանում Յանցզի գետում «Արևելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 434-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով փրկարարների կենտրոնակայանի տվյալներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 431 զոհվածի մասին: Փրկվել է 14 հոգի:
Հունիսի 8-ի դրությամբ հայտնաբերվել են ևս երեք զոհվածի մարմին, անհայտ կորած է համարվում ութ մարդ:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին Հուբեյի նահանգում: Զբոսանավը, որը Նանկինից ուղևորվում էր Չունցին, ըստ ԶԼՄ-ների տվյալների, շրջվել է տոռնադոյից: Վերջին տվյալների համաձայն՝ նավի վրա եղել է 456 մարդ, ներառյալ 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամ և տուրիստական գործակալությունների հինգ աշխատակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: