Մայիսի 13-ին վերսկսվել է որոնողական գործողությունը Հարավային Կորեայում խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավում, որն ընդհատվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով առափնյա պահպանության ներկայացուցչին:
Որոնումները ուժգին քամու եւ ալեկոծության պատճառով դադարեցվել էին մայիսի 10-ի առավոտյան:
Ինչպես լրագրողներին հայտնել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Քո Մյուն-Սուկը, այսօր եղանակային պայմանները լավացել են, ինչը թույլ է տվել ջրասուզակներին վերսկսել աշխատանքները: Այդուամենայնիվ, նոր որոնումների ընթացքում փրկարարները զոհվածների մարմիններ չեն հայտնաբերել:
«Սեւոլ» մարդատար լաստանավը, որտեղ եղել Է 476 մարդ, նավաբեկության Է ենթարկվել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Հաջողվել Է փրկել 172 մարդու, զոհվածների թիվը հասնում Է 275-ի: Նավի եւս 29 ուղեւորների ճակատագիրը մինչ օրս պաշտոնապես մնում Է անհայտ: Նավի խորտակման գործով կալանավորվել Է շուրջ 20 մարդ դրա սեփականատերը հանդիսացող «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցների, նավի անձնակազմի եւ Կորեայի նավագնացության ասոցիացիայի անդամների թվից՝ անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել Է ՌԻԱ Նով ոստին: