Որոնողական-փրկարարական գործողության շտաբը որոշում Է կայացրել դադարեցնել հետագա ստորջրյա աշխատանքները Հարավային Կորեայի ջրերում խորտակված «Սեւոլ» լաստանավում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է «Չոսոն իլբո» թերթը: Թերթի տվյալներով՝ մինչ օրս անհայտ համարվող ուղեւորների ընտանիքները համաձայնել են իշխանությունների փաստարկներին, որոնք անհնարին են համարում շարունակել փաստորեն սառցե ջրում քայքայվող լաստանավի հետազոտումը:

 

«Սեւոլ» լաստանավը ջրասույզ Է եղել այս տարվա ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափերի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 295 մարդ: Ընդամենը խորտակման պահին նավում եղել Է 476 մարդ, ըստ որում ինն ուղեւորների մարմինները մինչ օրս չեն գտնվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: