Անբարենպաստ եղանակային պայմանները երրորդ օրն անընդմեջ թուլ չեն տալիս շարունակել Հարավային Կորեայում «Սևոլ» մարդատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների մարմինների որոնումները: Այդ մասին մայիսի 12-ին հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը: Որոնողական գործողությունը դադարեցվել է մայիսի 10-ի առավոտյան՝ որոնումների շրջանում սաստիկ քամու և ծովի ալեկոծության պատճառով:

 

«Սևոլ» մարդատար լաստանավը, որտեղ եղել է 476 մարդ, նավաբեկության է ենթարկվել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարևմտյան ափի մոտ: Հաջողվել է փրկել 172 մարդու, զոհվածների թիվը հասնում է 275-ի: Նավի ևս 29 ուղևորների ճակատագիրը մինչ օրս պաշտոնապես մնում է անհայտ: Նավի խորտակման գործով կալանավորվել է շուրջ 20 մարդ դրա սեփականատերը հանդիսացող «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցների, նավի անձնակազմի և Կորեայի նավագնացության ասոցիացիայի անդամների թվից՝ անվտանգության կանոնների խախտման և կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել է ՌԻԱ Նով ոստին: