Զոհվածի եւս մեկ մարմին Է հայտնաբերվել «Սեւոլ» լաստանավի կորպուսում, որն ապրիլի 16-ին խորտակվել Էր Դեղին ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին Չինդո կղզում հայտնել Է նավի կործանման վայրում որոնողական աշխատանքների անցկացման հարցերով զբաղվող կառավարական շտաբի ներկայացուցիչը:

 

Վերջին անգամ փրկարարները զոհվածի մարմին Էին գտել շուրջ հարյուր օր առաջ: Մարմինը հայտնաբերվել Էր ավելի քանի 30 մետր խորության վրա գտնվող նավի չորրորդ տախտակամածի վրա:

 

Այսպիսով, այդ ողբերգության զոհերի թիվը հասել Է 295-ի, եւս ինը հոգի համարվում Է անհայտ կորած: 6825 տոննա տարողությամբ լաստանավը խորտակվել Է ապրիլի 16-ին Չինդո կղզու մերձակայքում՝ մերձարեւադարձային Չեդժուդո կղզի-առողջարան տանող ճանապարհին: Վթարից անմիջապես հետո հաջողվել Է փրկել 174 մարդու: Զոհվածների մեծ մասն Անսան քաղաքի դպրոցականներ Էին, որոնք ծովային ճամփորդություն Էին կատարում:

 

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակել Է «Սեւոլ» լաստանավի կործանման պատճառների հետաքննության արդյունքները, որոնց հիման վրա պատասխանատվության Է ենթարկվել 399 մարդ, նրանցից 154-ը կալանքի տակ են:

 

Դատախազությունը եկել Է այն եզրակացության, որ ողբերգությունը տեղի Է ունեցել ծովում անվտանգության կանոնները չպահպանելու, նավը վարելու ընթացքում ոչ պրոֆեսիոնալ գործողությունների եւ տեղական ծառայությունների անփութության պատճառով: Վթարի գլխավոր պատճառ Է դարձել «Սեւոլ»-ի սեփականատեր Յու Բյոն Օնի կողմից անվտանգության կանոնների խախտումը: Լաստանավը գերբեռնված Է եղել. բացի ուղեւորներից, նավը տեղափոխում Էր ինքնաթափեր ու բեռնատարներ, որոնք հարկ եղած ձեւով ամրացված չԷին:

 

Ինչպես պարզվել Է, Ճապոնիայում ձեռք բերված նավի վրա հետագայում ուղեւորների համար կառուցվել Էր երկու տախտակամած: Դա Էլ հենց հանգեցրել Է այն բանին, որ ծանրության կենտրոնի տեղաշարժվելու հետեւանքով «Սեւոլը» շրջվել Է:

 

Մեղավոր են ճանաչվել նավի հրամանատարը եւ անձնակազմի անդամները, որոնք, դատախազության որոշման համաձայն, լաստանավը կառավարելիս թույլ են տվել անփութություն: Ուղեւորներին փրկելու եւ տարհանման գործողություն անցկացնելիս խախտումներ թույլ տալու համար պատասխանատվության են ենթարկվել առափնյա պահպանության ծառայությունների չորս աշխատակիցներ:

 

Մեղադրող կողմը պահանջում Է մահապատժի դատապարտել «Սեւոլ» լաստանավի հրամանատարին: Անձնակազմի երեք այլ անդամների համար մեղադրողները պահանջել են ցմահ բանտարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: