Խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավում որոնողական գործողության ընթացքում զոհվել է ջրասուզակներից մեկը, տեղեկացնում է BBC-ն:

 

Հերթական սուզման ընթացքում 53-ամյա ջրասուզակը կորցրել է գիտակցությունը: Ջրից դուրս բերելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել ջրասուզակի կյանքը:

 

Ապրիլի 16-ին խորտակված լաստանավում որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են զոհվածների 262 մարմիններ, եւս 40 մարդ անհայտ կորած է համարվում:

 

Նավաբեկությունից հետո հաջողվել է փրկել միայն 174 ուղեւորների եւ անձնակազմի անդամների: