Հարավկորեական «Սեւոլ» խորտակվող լաստանավից աղետի առաջին ազդանշանն ստացվել է վախեցած մի տղայից այն բանից երեք րոպե անց, երբ նավը կատարել Է իր վերջին ճակատագրական շրջադարձը: Այդ մասին հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով հակահրդեհային ծառայության մի սպայի:

 

Տղան զանգահարել է շտապ կանչի 119 համարին, նրա զանգը վերահասցեագրվել է հակահրդեհային ծառայությանը, իսկ եւս երկու րոպե անց երեխային միացրել են առափնյա պահպանության ծառայության հետ: Դրան հետեւել են եւս 20 շտապ կանչեր խորտակվող լաստանավում գտնվող երեխաներից:

 

Երեխան, որն առաջինն Է զանգահարել, անհայտ կորածների թվում Է: Նրա ձայնը դողում Էր, բայց հնչում Էր շատ համառորեն, պատմել է հակահրդեհային ծառայության սպան: Սպան տղային խնդրել Է, որ հեռախոսը փոխանցի նավապետին:

 

«Սեւոլ» լաստանավի նավապետին ներկայում սպառնում Է բանտային պատիժ՝ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: Ըստ քննիչների տվյալների՝ նա առաջիններից մեկն Է հեռացել խորտակվող նավից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: