Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, որը կառավարությունում պատասխանատու է ուժային բլոկի համար, հայտնել է, որ երկրի արեւելքում հատուկ գործողության ընթացքում զոհվել են ուժային գերատեսչությունների 125 ներկայացուցիչներ:

 

«Զոհվել են 125 ուկրաինացի զինծառայողներ»,- ասել է Յարեման ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ զոհվածներից 96-ը Ուկրաինայի զինուժերի զինծառայողներ են, 22-ը ՆԳ նախարարության աշխատակիցներ, մնացածը՝ Անվտանգության ծառայության եւ Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: