Անցած օրն ուկրաինացի ուժայինների կորուստները կազմել են ինը զոված եւ 18 վիրավոր, օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցում հաղորդել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: «Մեկ օրում կորուստները կազմել են ինը զոհված զինծառայող եւ 18 վիրավոր»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիեւի իշխանություններն ապրիլի կեսերից Ուկրաինայի արեւելքում իրականացնում են ուժային գործողություն՝ ուղղված տարածաշրջանի բնակչության դեմ, որտեղ հայտարարվել Է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ստեղծման մասին, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին մայիսին կայացած հանրաքվեների արդյունքներով, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: