Ուկրաինացի հինգ ուժային է զոհվել, ևս 33-ը վիրավորվել է սեպտեմբերի 5-ին՝ Մինսկի արձանագրության ստորագրումից հետո. երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոնփոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մինսկի արձանագրության ստորագրումից հետո երեք ու կես օրվա ընթացքում ուկրաինացի հինգ զինծառայողի մահ է գրանցվել, վիրավորվել է 33-ը»,- հայտարարել է Լիսենկոն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Օգոստոսի 5-ին Մինսկում կայացել է շփման խմբի հետ երկրորդ հանդիպումը Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման խնդրի շուրջ: Կիևի իշխանությունները և ինքնահռչակ հանրապետությունները հրադադարի մասին համաձայնագիր են կնքել: Հրադադարը ուժի մեջ է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ին: