Անցած օրն ուկրաինացի ուժայինների կորուստները կազմել են ինը զոված և 18 վիրավոր, օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցում հաղորդել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: «Մեկ օրում կորուստները կազմել են ինը զոհված զինծառայող և 18 վիրավոր»,- ասել է նա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Կիևի իշխանություններն ապրիլի կեսերից Ուկրաինայի արևելքում իրականացնում են ուժային գործողություն՝ ուղղված տարածաշրջանի բնակչության դեմ, որտեղ հայտարարվել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ստեղծման մասին, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին մայիսին կայացած հանրաքվեների արդյունքներով, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: