Ուկրաինայի արևելքում մայիսի 5-ին վերսկսվել է հանրապետության ուժայինների պատժիչ գործողության ակտիվ փուլը: Այս մասին Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օստապենկոն: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նրա խոսքով՝ «գլխավորն այն տարածաշրջանների շուրջն անվտանգության պարագծի ապահովումն է, որտեղ բռնություն է տեղի ունենում»:
Ավելի վաղ հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայության ներայացուցիչ Ալեքսանդր Մալցեւը հայտնել է, որ Սլավյանսկում (Դոնեցկի մարզ) մայիսի 5-ին զոհվել է խաղաղ բնակիչներից մեկը. նրա ավտոմոբիլի վրա կրակ Է բացվել ուկրաինական հատուկ ստորաբաժանումների զրահափոխադրիչներով, որոնք կանգնած են քաղաքի ուղեմուտքում:
Նրա խոսքով՝ նաև Սլավյանսկ - Դոնեցկ մայրուղում՝ Սեմյոնովկա գյուղի շրջանում, մարտ է ընթանում ուկրաինական հատուկ ստորաբաժանումների և ժողովրդական աշխարհազորայինների միջև: