Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը ապրիլի լույս 25-ի գիշերը հայտարարել է, որ հանրապետության ուժայինների կողմից երկրի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել սահմանամերձ շցջանում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով:

 

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինացի զինվորականները կասեցրել են երկրի հարավ-արեւելքում իրականացվող հատուկ գործողությունը երկու պետությունների միջեւ սահմանում սկսված ռուսական զորավարժությունների պատճառով:

 

«Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման սպառնալիքի կապակցությամբ հակաահաբեկչական գործողության ոչ մի դադարեցում չի եղել, ինչի մասին շտապել են հայտարարել բազմաթիվ ԶԼՄ-ներ: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Ահաբեկիչները պետք է զգուշանան շուրջօրյա: Խաղաղ բնակիչները վախենալու բան չունեն»,- գրել է Ավագովը Facebook-ի իր էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: