Գերագույն ռադան որոշում Է ընդունել Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությանը հավանություն տալու մասին:

 

Այս մասին լրագրողներին հայտարարել Է հանրապետության առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման՝ ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ Գերագույն ռադայի դռնփակ նիստից հետո, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Ընդունվել Է Գերագույն ռադայի որոշում այն գործողություններին հավանություն տալու մասին, որոնք այսօր Ուկրաինայի արեւելքում իրականացնում են իրավապահ մարմինները, պաշտպանության նախարարությունը եւ բոլոր ուժային կառույցներն իրավակարգի եւ մեր երկրի ամբողջականության ահպահովման ուղղությամբ»,- ասել Է Յարեման:

 

Միեւնույն ժամանակ լրագրողի ճշտող հարցին, թե նիստում չի քննարկվել արդյոք Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու հարցը, փոխվարչապետը պատասխանել Է. «Ո՛չ»:

 

Ավելի վաղ ՈՒԴԱՌ խմբակցությունից ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կունիցինը Գերագույն ռադայի կողասրահներում լրագրողներին ասել Է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը խորհրդարանի դռնփակ նիստում դեմ Է արտահայտվել Ուկրաինայի հարավում եւ արեւելքում արտակարգ դրություն սահմանելուն:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առաջին փոխվարչապետ Յարեման նաեւ հայտնել Է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը իրադրությունն ուսումնասիրելու համար մեկնել Է Ուկրաինայի արեւելք, որտեղ ապրիլի 15-ին սկսվել Է ֆեդերալացման կողմնակիցների դեմ հատուկ գործողությունը:

 

«Մենք տեղեկատվություն ենք ստացել, որ այժմ պաշտպանության նախարարը ժամանել Է տարածաշրջան եւ կզեկուցի, թե ինչ Է տեղի ունենում այնտեղ»,- ասել Է նա: