Ուկրաինայի նոր գումարման Գերագույն ռադայի պատգամավորները բոլորը միասին են ընթերցել երդման տեքստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ը հայտնել է իրադարձության վայրից: Տեքստն ընթերցել Է գործող խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Դրանից հետո նա խնդրել Է խորհրդարանականներին՝ իրենց ստորագրությունները դնել երդման տեքստի տակ:
Այդ արարողության ավարտին Վերյովկիի անվան ժողովրդական երգչախումբը կատարել Է «Ուկրաինայի համար աղոթք»-ը»: