Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում 2022 թ. հունիսի 10–ին ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսանդր Գինդինի և Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագածմբի կատարմամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում կհնչի Առնո բաբաջանյանի «Հերոսական բալլադ» ստեղծագործությունը: Ժամանակակաից Ռուսաստանում դա կլինի դաշնամուրի և նվագախմբի համար հայ խորհրդային նշանավոր կոմպոզիտորի գրած ստեղծագործության առաջին կատարումը մոսկովյան բեմում:
Տեղին է նշել, որ մշակութային գանձ հանդիսացող այս ստեղծագործությունը տասնամյակներ անց խոշոր միջոցառումների ծրագիր է վերադարձել մաէստրո Ալեքսանդր Գինդինի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ և ջանքերով:
Այսպես, 2021 թ. մարտի 18-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը (գեղարվեստական ղեկավար' Ալեքսանդր Գինդին) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր' Սերգեյ Սմբատյան) համագործակցաբար անց են կացրել հայ-ռուսական հումանիտար երկխոսության «Հերոսական բալլադ» համերգ-ձեռնարկը: Հենց դրա ընթացքում էլ Ալեքսանդր Գինդինը և նվագախումբը ներկայացրել են Բաբաջանյանի դասական ստեղծագործությունը մի քանի տասնամյակների ընդմիջումից հետո: Հասարակական դիվանագիտության և բարձր մշակույթի համադրությամբ այդ մասշտաբային ծրագրին սատարել են մոսկավյան մեցենատներ Մհեր Ավետիսյանը և Գոռ Կարախանյանը:
Հասարակական դիվանագիտության գծով հայ-ռուսական այս խոշոր ձեռնարկի հաջող անցկացումը, ինչպես նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային ծրագրի համատեղ թիմի պատրաստակամությունը' «Հերոսական բալլադը» ներկայացնելու մոսկովյան և այլ բեմերում, դարձան Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի ծրագրում մեծ Բաբաջանյանի անմահ ստեղծագործության ընդգրկման երաշխիքները: