Պատմության մեջ առաջին անգամ գրենլանդյան սառույցների վրա անձրև է տեղացել։ Ինչպես և հյուսիսային կեսագնդի մեծ մասում, այնպես էլ Գրենլանդիայում այժմ չափազանց շոգ է։ Վերջին տասնամյակում արդեն երրորդ անգամ ջերմաստիճանը սառեցման աստիճանից ավելի բարձր է։
Տեղանքում ուսումնասիրություններ կատարվում են 1950 թվականից ի վեր։ Այդ ժամանակից սկսած 3216 մ բարձրության վրա երբեք անձրև չէր տեղացել։ Ավելին, այժմ մեկ օրում յոթ անգամ ավելի շատ սառույց է հալչում, քան նախկինում՝ տարվա այս ժամանակին։
«Գրենլանդիան, ինչպես և ողջ աշխարհը, փոփոխությունների է ենթարկվում։ Տասը տարում մենք երեք անգամ հալման ենք ականատես եղել, իսկ մինչ1990 թ․ դա տեղի էր ունենում ամեն 150 տարին միայն մեկ անգամ։ Իսկ այժմ անգամ անձրև է տեղում այնտեղ, որտեղ երբեք նման երևույթ չի գրանցվել», - նշում է Կոլորադոյի համալսարանի գիտնականներից մեկը։
Վերջին երեք հալչումները տեղի են ունեցել ջերմաստիճանի բարձրացման պատճառով։ Կազմավորվել է ամառային լճերի ցանց, որոնք կարող են ուժգնացնել հալչելու գործընթացը և ապակայունացնել սառցե ծածկը։
Անձրևը ոչ միայն նխաստում է հալմանը, այլև կարող է երակարաժամկետ ազդեցություն ունենալ սառցե ծածկի դինամիկայի վրա։ Անձրևը սառում է, կազմավորվում է սառույցի ավելի մուգ շերտ, որը, համապատասխանաբար, ավելի շատ ջերմություն է կլանում։
Գիտնականները հայտնում են, որ Գրենլանդիայի սառույցներում բավարար քանակությամբ ջուր կա, որպեսզի Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանա 6 մետրով, իսկ ընդամենը 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի սառցե ծածկի կոլապսի։
Տարածաշրջանի բնակիչները դժվարությունների են հանդիպում այս երևույթի պատճառով։ Կլիմայական փոփոխություններն ազդում են նաև տեղի բնության վրա։