Բունդեսթագը հավանություն է տվել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը Գերմանիայի զինծառայողների մասնակցությանը։ Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Կողմ են քվեարկել 598 պատգամավորներից 445-ը, դեմ՝ 146-ը։ Խորհրդարանականներից 7-ը ձեռնպահ են մնացել։
Այժմ այդ որոշումը պետք է հաստատի Բունդեսրատը՝ Գերմանիայի 16 դաշնային երկրամասերի ներկայացուցիչների ժողովը:
Ենթադրվում է, որ առաքելությունը կշարունակվի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, դրա արժեքը կկազմի մոտավորապես 134 մլն եվրո, մանդատը նախատեսում է մինչև 1,2 հազար զինծառայողների մասնակցություն:
Նախատեսվում է, որ Սիրիա կուղարկվի 4-6 «Տոռնադո» հետախույզ-ինքնաթիռ: Բացի այդ, ենթադրվում է, որ գերմանական հածանավը Միջերկրական ծովում կաջակցի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի գործողություններին։