«Գամալեա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ճիշտ որոշում է որակել «կորոնավիրուսային անձնագրերի» ներդրման համակարգի ստեղծումը: «Դա բացարձակապես ճիշտ մոտեցում է։Պետք է ներդրվի պատվաստումների մեկնարկի հետ միաժամանակ, որպեսզի յուրաքանչյուր պատվաստված անձ ունենա իր պատվաստումը հաստատող փաստաթուղթ և որոշակի ժամանակ ամբողջությամբ պաշտպանված լինի այս վիրուսով վարակվելու հնարավորությունից», - ասել է նա ուրբաթ օրը «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացել է Sputnik V անվանումը: Այն մշակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Համաճարակաբանության և մանրէաբանության «Գամալեա» հետազոտական կենտրոնի կողմից և անցել է կլինիկական փորձարկումներ հունիս-հուլիս ամիսներին: Մարդիկստանում են երկու պատվաստում, երկրորդը՝ առաջինից երեք շաբաթ անց: