Ռուսաստանը հավանություն Է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնման գաղափարին՝ դրանում զարգացող երկրների ներկայացուցիչների ներառման հաշվին, սակայն վճռականորեն հանդես Է գալիս վետոյի իրավունքի սահմանափակման ցանկացած փորձերի դեմ, որն ԱԽ-ի մշտական անդամներին թույլ Է տալիս արգելափակել բանաձեւերը:
Նոյեմբերի 7-ին այս դիրքորոշումը ՌԴ-ի ներկայացուցիչ Օլեգ Ֆիլիմոնովը հնչեցրել Է Գլխավոր ասամբլեայի նիստում, որը նվիրված Էր Անվտանգության խորհրդի բարեփոխմանը: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանի համար «անընդունելի են այն բոլոր գաղափարները, որոնք հանգեցնում են ԱԽ-ի ներկայիս մշտական անդամների առանձնաշնորհների, ներառյալ վետոյի ինստիտուտի սահմանափակման», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Անվտանգության խորհրդի բարեփոխման շուրջը միջկառավարական բանակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի, բայց երկրներին առայժմ չի հաջողվել միասնական կարծիքի գալ հանգուցային հարցերի շուրջը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի օպտիմալ կազմի, դրա մշատական եւ ժամանակավոր անդամների թվի, ինչպես նաեւ վետոյի իրավունքի կիրառման կարգի վերաբերյալ: Մշտական անդամների շարքն ընդունվելու առավել հավանական թեկնածուների թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Ճապոնիան: