Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը: Մարիխուանան բժշկական և գիտական նպատակներով օգտագործելու օգտին է քվեարկել պատգամավորների պալատի 371 անդամ, դեմ' 7-ը, ձեռնպահ' 11-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշման մեջ հանվում է արգելքն ու քրեական հետապնդումը մարիխուանայի բժշկական կիրառման և դրա գիտական հետազոտման համար, ինչպես նաև այն մարդկանց դեմ,ովքեր այդ նպատակներով աճեցնում են բույսը: