Վրաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել, որ վրացի զինվորականներ ուղարկվեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն և Մալի՝ Եվրամիության առաքելություններին մասնակցելու համար, տեղակացնում է «Արմենպրես»-ը:
Համաձայնության օգտին 79 պատգամավորները քվեարկել են միաձայն:
Նախագահի կարգադրության համաձայն՝ պլանավորվում է հինգ վրացի զինծառայողներ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն Եվրամիության Զինվորական խորհրդականների առաքելության արագ հակազդման խմբին մասնակցելու համար և Վրաստանի զինված ուժերի մեկ զինծառայողի՝ Մալիի Հանրապետությունում Եվրամիության զինվորական վարժանքների առաքելությանը մասնակցելու համար:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական գործողության մեկնարկը Եվրամիությունը տվել է 2014 թվականի ապրիլի 1-ին: Վրաստանն առաքելությանը մասնակցել է 2014 թվականի հունիսի կեսերից մինչև 2015 թվականի ապրիլը:
Մալիում Եվրամիության զինվորական վարժանքի առաքելությունն սկսվել է 2013 թվականի փետրվարին, հաղորդել է Sputnik-ը: