Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտադաշինքային կարգավիճակը չեղյալ հայտարարելու եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղեգիծ որդեգրելու մասին օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ մեր նպատակը Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հատուկ կարգավիճակ ստանալն Է: ՆԱՏՕ-ն պետք է Ուկրաինային տրամադրի «Թիվ 1 գործընկերոջ» հատուկ կարգավիճակ»,-ասել է Յացենյուկը:

 

«Ամենաճիշտը կլիներ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ որոշում ընդունելը: Իհարկե, դյուրին չի լինի դաշինքի անդամների կողմից նման որոշման ընդունումը»,-նշել Է նա:

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ը տեղի Է ունենալու Մեծ Բրիտանիայում՝ Ուելսում: Դրա շրջանակներում պլանավորվում Է անցկացնել Ուկրաինա-ՆԱՏՕ-ի հանձնաժողովի նիստ՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով: Սպասվում Է, որ Ուկրաինայն կդառնա գործընկեր միակ երկիրը, որի հետ բարձր մակարդակի հանդիպում կանցկացվի 28 +1 ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: