Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանեկան բռնության և դրա զոհերի պաշտպանության մասին» օրինագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը, մասնավորապես, առաջարկում է օգնություն տրամադրել տուժածների պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում, որոնց կարող են վախեցնել ամուսիններն ու հարազատները։ Դրա համար առաջարկվում է աջակցել սոցիալական ապաստաներին, որոնք հիմա գոյատեւում են ՀԿ–ների միջոցներով:
Տուժածներին առաջարկվում է բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերել, ընդ որում, վերջինը՝ նաև բռնարարին։ Այս աշխատանքը պետք է հանձնարարվի Հայաստանի սոցիալական ծառայությունների կենտրոններին: Նախատեսվում է նաև ընդունել նման հանցագործությունների նախազգուշացման ռազմավարություն: Դրա համար վարչապետին առընթեր կգործի պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, իրավապահների, ՀԿ–ների, սոցաշխատողների խորհուրդ:
Քանի որ տուժածները հնարավոր է ունենան ֆինանսական օգնության կարիք՝ պետությունը բացելու է բանկային հաշիվ ու այն համալրելու նաև մասնավոր հանգանակություններով: