Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։

ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։

«Փոփոխություններն ուղղվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը»,– ասված է Կառավարության որոշման մեջ։