Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

 

Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Նախգիծը կառավարությանը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: