ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Ավստրիայի միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծին: Այն ներկայացրել էր կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հունիսի 11-ին, Վիեննայում: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: