ՌԴ-ի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, համապատասխան փաստաթուղթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնելու որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի արդյու նքում, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 20-ին: Փաստաթղթին ծանոթանալուց հետո պետության ղեկավարը պետք Է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

 

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը եւ թույլ կտա գործարկել բացառումների ու սահմանափակումների, ինչպես նաեւ արգելքների կրճատման գործընթացը, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքը պայմանագրի մասնակից պետությունների շուկա»,-ասված Է որոշմանը կից պարզաբանման մեջ:

 

Պլանավորվում Է, որ դա հիմք կստեղծի ԵՏՄ-ի երկրների առեւտրատնտեսական եւ կոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման եւ աշխարհի շուկաներում նրանց դիրքերի ուժեղացման համար: